Հայաստանի առողջապահական համակարգն անընդմեջ աշխատում է երկու ճակատով. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
Անահիտ Ավանեսյանը Բոլատ Իմանբաևի հետ խոսել է սահմանային իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի առողջապահական համակարգն անընդմեջ աշխատում է երկու ճակատով: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը։

«Սահմանի ճգնաժամային իրավիճակում անելով հնարավորինը` զուգահեռ առաջ է տարվում նաև բարեփոխումների ծրագիրը: Պակաս կարևոր չէ նաև համագործակցությունն ու փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ»,–նշել է Ավանեսյանը։

Իսկ Բոլատ Իմանբաևն էլ ասել է, որ քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությունը երկու երկրների միջև նոր` աննախադեպ մակարդակի է։ Նա առաջարկել է ճանապարհային քարտեզ մշակել` առողջապահական ոլորտում նախանշած համագործակցությունը կետ առ կետ, կոնկրետ ժամանակում իրականացնելու համար:
Իմանբաևն Ավանեսյանին ու հայաստանյան պատվիրակությանը հրավիրել է Աստանայում սեպտեմբերին կայանալիք առողջապահական ասամբլեային, այնուհետև հոկտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության 73-րդ նստաշրջանին մասնակցելու:
Միջազգային գործընկերների ջանքերը կարևոր են. Ավանեսյանը` ադրբեջանական ագրեսիայի մասին