Գորհայք-Ծղուկ ճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հինգ տուժած հոսպիտալացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածում` Գորհայք-Ծղուկ ճանապարհին, բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 13-ին, ժամը 16:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. տուժածներ կան
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «GAZ Sobol» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1985 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1996 թ.) և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հինգ տուժած հոսպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Վառելիքի արտահոսք չկա: