Եվգենյա Մեդվեդևան չի ժխտում հայկական արմատները, բայց ՀՀ հավաքական տեղափոխվել չի ուզում

Եվգենյա Մեդվեդևան մեկնաբանել է՝ արդյոք պատրաստվում է փոխել մարզական քաղաքացիությունը և Հայաստանի հավաքական տեղափոխվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը և Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալ: Նա ասել է այդ մասին Hello պարբերականին։
«Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես երբեք չեմ էլ մտածել այդ մասին։ Ծնվել և մեծացել եմՌուսաստանում։ Այս երկիրն ինձ տվել է այն ամենը, ինչ այս պահին ունեմ։ Բայց չեմ ժխտում հայկական արմատներս։ Միգուցե մի օր սառցե շոուով գնանք։ Ինձ համար հետաքրքիր կլիներ Երևան այցելելը», - ասել է գեղասահորդուհին։
Մեդվեդևան նաև նշել է, որ ըմբռնումով է մոտենում մարզիկների քաղաքացիության փոփոխությանը:
Ինչու Մեդվեդևան այդպես էլ չներկայացրեց Հայաստանը. մարզիչը փակագծեր է բացել
Նշենք, որ 23-ամյա Եվգենյա Մեդվեդևան մենասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր: