Արարատ Միրզոյանը կմեկնի Ուզբեկստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ հանդիպման ժամանակ (11 ապրիլի, 2022թ)․ Երևան. Արխիվային լուսանկար
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ակտուալ միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, կամփոփեն 2022 թվականի համագործակցության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Սամարղանդում՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Ուզբեկստանում
Հիշեցնենք՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ակտուալ միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, կքննարկեն ԱՊՀ ձևաչափում բազմակողմ համագործակցության զարգացման և ամրապնդման հեռանկարները և կամփոփեն 2022 թվականի միջգերատեսչական համագործակցության արդյունքները։
Հանդիպմանը որոշումներ կկայացվեն նաև իրավապահ, կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ։