Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից, զորացրումը՝ հունիսի 15-ից

Զորակոչ. Արխիվային լուսանկար
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանել հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: