Ադրբեջանցի զինծառայողին բռնել են Աճանան գյուղի բնակիչները. մանրամասներ

Սյունիք. արխիվային լուսանկար
Ադրբեջանցուն հայտնաբերած գյուղացիները միանգամից զանգել են ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մապրիլի – Sputnik. Ադրբենջանցի զինծառայողին նկատել են Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղի բնակիչները գյուղին հարակից մայրուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աճանանի գյուղապետ Գարիկ Աթայանը։
«Մայրուղու տարածքում գյուղացիները նկատել են կեղտոտ, ադրբեջանցու համազգեստով մեկին, որը կասկածելի է թվացել նրանց։ Դեմը կտրել են ու զանգել ոստիկաններին»,– ասաց նա։
Գյուղապետը դժվարացավ ասել` ադրբեջանցին մինչ այդ եղել է գյուղի տարածքում, թե ոչ։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Քիչ առաջ ՊՆ–ն հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: