Վանաձորի մի հատվածում ու Արարատի որոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է

Վանաձոր
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վթարավերականգնողական աշխատանքներ է իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մի մասում և Արարատի մարզի որոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով​։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 11:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական, Աղայան, Իսահակյան, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 07:10-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։