Վահան Քերոբյանը կգործուղվի Դուբայ

ՀՀ էկոնամիկայի նախարարը կմասնակցի Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) կգործուղվի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը։ Նա կմասնակցի Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին։
Վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։