Սպիտակի գազալցակայաններից մեկում գայլը հարձակվել է քաղաքացու վրա. տեսանյութ

Տղամարդուն միջադեպից հետո տեղափոխել են հիվանդանոց, նա եղել է անգիտակից և շոկային վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գազալցակայաններից մեկում գայլը հարձակվել է 41-ամյա մի քաղաքացու վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` ժամը 16։15-ի սահմաններում։ Տղամարդուն տեղափոխել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն։
«Քաղաքացին եղել է անգիտակից, շոկային վիճակում։ Տեղում կատարվել է կատաղության դեմ պատվաստում, ապա վիրավորին դուրս են բերել շոկային վիճակից։ Հետազոտման արդյունքում հաստատվել է, որ հարձակված կենդանին գայլ է եղել, քանի որ մեջքի գոտկային շրջանում եղել է գայլի ատամի կծած վերք»,– գրում է կայքը։
Նշվում է, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Գոմը պատեր ունի, տանիք` ոչ. Գեղարքունիքում գայլերը 122 ոչխար են հոշոտել