ՌԴ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել Տեղում իրավիճակի ապաէսկալացիայի հարցով. Զախարովա

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխադարձ զսպվածություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի հատվածում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ»,–ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ տվյալ շրջանում գտնվող ՌԴ ԶՈւ և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անհապաղ կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և իրավիճակի ապաէսկալացիայի միջոցներ ձեռնարկել:
Նա նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անվերապահորեն պահպանման անհրաժեշտությունը:
Շարունակում են կռվել, և պատերա՞զմ է սկսվում. Խաչատրյանը խոսեց բանակցությունների մասին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։