Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Արծվիկ Չոբանյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Արծվիկ Չոբանյանի եղբայրը
Արծվիկ Չոբանյանը մասնակցել է Ջրականի, Հորադիզի համար մղվող համառ մարտերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Արծվիկ Չոբանյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
«Կոտայքի մարզպետարանը և բժշկական կենտրոնի ողջ թիմը իր խոնարհումն ու բարեմաղթանքն է հղում հերոսածին ընտանիքին: Առողջություն փոքրիկին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Արծվիկ Չոբանյանի եղբայրը
Նշենք, որ Անդրանիկ Չոբանյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Զորավան գյուղում, 2020 թվականի հունարին ծառայության է անցել Արա Լեռի զորամասում, եղել է վարորդ։ Մասնակցել է Ջրականի, Հորադիզի համար մղվող համառ մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 8–ին մարտական առաջադրանքը կատարելիս։
Ովքե՞ր են Տեղ գյուղում զոհված 4 երիտասարդները. մանրամասներ