Կաթողիկոս Գարեգին Բ–ն ցավակցել է զոհված տղաների ընտանիքներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն
Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել մարտի հետևանքով վիրավորում ստացած տղաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ցավակցել է երեկ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով զոհված տղաների ընտանիքներին, տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջից։
«Մեր վշտակցությունն ենք հայտնում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։
Միաժամանակ, Գարեգին Բ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։