Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոնտե Կառլոյի գրունտային Masters-ի երրորդ շրջան

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Masters շարքի գրունտային մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 5,7 միլիոն եվրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի Masters շարքի գրունտային մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է Բելառուս Իլյա Իվաշկոյին:
Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:2) հաշվով, 6:2` Խաչանովի օգտին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 41 րոպե։
Երրորդ տուրում Կարեն Խաչանովը կմրցի մեկ այլ ռուսաստանցու` Անդրեյ Ռուբլյովի հետ:
Masters շարքի գրունտային մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 5,7 միլիոն եվրոն: