Կանանց շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը. Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ երբեմն, ցավոք, հնարավոր չ լինում թմրամիջոցների վաճառքը լիովին կանխարգելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վերջին շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը, ավելին` երիտասարդացել է դրանց օգտագործողների տարիքային շեմը։ Տեղեկությունն ԱԺ–ում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Վերջին տարիներին նաև կանանց շրջանում է ավելացել թմրամիջոց օգտագործողների թիվը։ Հիմնականում օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ։ Դրանց կիրառումը, ի դեպ, կարող է հանգեցնել հոգեկան առողջության խնդիրների։ Այժմ թմրամիջոցների ձեռքբերման համար նոր եղանակներից են օգտվում` տելեգրամյան ալիքների միջոցով են դրանք գնում»,–ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ երբեմն, ցավոք, հնարավոր չի լինում կանխարգելման աշխատանքներն ամբողջովին կատարել, սակայն իրավապահները զբաղվում են այդ հարցերով։
Բացի այդ, թմրամիջոցների կիրառման դեմ առողջապահության նախարարությունը իրազեկման աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև վերապատրաստումներ են արվում բուժաշխատողների շրջանում։
«Մտածում էին` բժիշկ կդառնամ, նարկոման դարձա». ինչպես են ՀՀ–ում պայքարում թմրամոլության դեմ
Նանուշյանի խոսքով` վերջին 2 տարիների ընթացքում ավագ դպրոցների աշակերտների հետ հանդիպումներ են անցկացրել թմրամիջոցների վնասակարության թեմայով և կշարունակեն այդ հանդիպումները։