ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ-ում հանդիպել է Էրիկա Օլսոնի ու Լուիս Բոնոյի հետ

Էրիկա Օլսոնն ու Մհեր Գրիգորյանը
Կողմերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լուիս Բոնոյի հետ։
Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
Հիշեցնենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է ԱՄՆ ապրիլի 7-15-ը՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար: