ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայկական արտադրության ԱԹՍ–ները մրցունակ են այլ երկրների արտադրանքի համեմատ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Անդրադառնալով Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և լրագրողների տարարտեսակ հարցերին` նախարարը նշեց, որ սպառազինության մասով իրավասու չէ մեկնաբանություններ տալ։
«Հայաստանն ԱԹՍ–ներ ունի իր զինատեսակների մեջ, բայց կիրառվում են, թե ոչ, չեմ կարող մեկնաբանել»,–ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե հայկական կողմը իբր իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառում։