Հայաստանի երեք մարմնամարզիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Արթուր Դավթյան. Արխիվային լուսանկար
Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում երեք վարժություն կկատարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի երեք ներկայացուցիչները Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ են դուրս եկել։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա բազմամարտի եզրափակիչում, նժույգ թափերում և հենացատկում։
Հայ ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում
Մրցումների եզրափակիչում օղակների վարժությունում հանդես կգան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ մարմնամարզիկները Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությանը նվաճել էին 2 ոսկի և 1 արծաթե մեդալ։ Թիմային ստուգատեսում Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն էր զբաղեցրել։