ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ապրիլի սկզբին այցելել են Տեղ համայնք. Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Արմեն Խաչատրյանը տեղյակ չէ Տեղ համայնքում դիտորդական առաքելության իրականացրած հետազոտության արդյունքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ապրիլի սկզբին այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնք։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Որքանով տեղյակ եմ` դեռ ապրիլի սկզբին նրանք գնացել են այնտեղ և դիտարկել են իրավիճակը։ Բայց դիտարկման արդյունքների, եզրակացությունների մասին ոչինչ ասել չեմ կարող»,–ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե եվրոպացի դիտորդները զսպող դեր ունե՞ն, պատգամավորը պատասխանեց, որ նախօրեին Սյունիքում տեղի ունեցած միջադեպը կարող էր այլ կերպ ավարտվել: «Ով գիտի, թե ի՞նչ կարող էր լինել այս առավոտ: Երեկ ես չգիտեի, թե ինչպես կավարտվի ամեն ինչ: Բայց ամեն ինչ տևեց ընդամենը մի քանի ժամ»։
Խաչատրյանը հավելեց, որ դիտորդները միանշանակ զսպող դեր ունեն։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել. Սեյրան Օհանյան