Արման Մարալչյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Արման Մարալչյան
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Գնդապետ Արման Մարալչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:

Արման Մարալչյանը 2005 թվականի օգոստոսից ծառայել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ զբաղեցնելով սպայի, ավագ սպայի, պարետատան պարետի, բաժնի պետի պաշտոնները:
2020 թվականի փետրվարին նշանակվել է ջոկատի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող: 2013 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
2020 թվականի հոկտեմբերի 26-ից զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը: