Ամեն ինչ անում ենք, որ հետողորմյա անենք այդ որոշումը. Քերոբյանը` Ռուսաստանի արգելքի մասին

Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ շուտով կտրուկ խստացվելու է սննդի անվտանգության ողջ արժեշղթան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը զուտ առևտրային խոչընդոտ է, ու այն շուտով կլուծվի։ Այսօր ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` նշելով, որ հարցը քննարկման փուլում է։
«Մեր տեսակետն այն է, որ այդպիսի որոշում չէր կարող իրականացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք, որ հնարավորինս արագ հետողորմյա անենք այդ որոշումը կամ դրա մի մասը։ Կարծում եմ` մոտ ապագայում արդյունք կունենա»,– ասաց նա։
Խոսելով առհասարակ սննդի անվտանգության մասին` Վահան Քերոբյանը նշեց, որ ՀՀ–ն սննդամթերքի անվտանգության ռազմավարություն է ընդունել, որի շրջանակներում կտրուկ խստացվելու է սննդի անվտանգության ողջ արժեշղթան։
«Այսօր ընկերություններն ունեն պարտավորություն համապատասխանեցնելու իրենց արտադրությունն ու իրացման վայրը սննդի անվտանգության միջազգային ստանդարտներին, բայց իրական կյանքում այդ կարգավորումները պատշաճ կերպով չի իրականացվում։ Օրենքի խստացումից հետո այս հարցը կկարգավորվի»,– նշեց նախարարը։
Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը կպահպանվի. տեղական արտադրությունն աճել է
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ ուսումնասիրելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Նշենք, որ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը ուժի մեջ է մտել ապրիլի 5-ից։