Ծանրակշիռ հարկեր սահմանել աշխատանքային միգրանտների համար. ՌԴ ՔԿ ղեկավարի առաջարկը

Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով` ռուսներին պետք է տրամադրվեն արժանապատիվ սոցիալական և աշխատանքային երաշխիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է ծանրակշիռ հարկեր սահմանել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա աշխատուժի օգտագործման համար, որպեսզի գործատուներն ավելի մոտիվացված լինեն ռուսներին աշխատանքի ընդունելու համար։ Այս մասին Բաստրիկինն ասել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
ՌԴ ՆԳՆ-ն փորձում է բացառել միգրանտների կեղծ ամուսնությունները Ռուսաստանում
Նա նշել է ռուսների աշխատանքային ռեսուրսների օգտագործմամբ «ձեռնարկատերերի տնտեսական մոտիվացիայի» մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը նպատակահարմար է համարում սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով ձևավորել «աշխատանքային միգրանտներին ռուսներով փոխարինելու ճանապարհային քարտեզ»։
Նրա կարծիքով` անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ռուսների աշխատուժի օգտագործման հերթափոխային մեթոդի ներդրման ուղղությամբ՝ մշակելով տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող շրջաններից նրանց տեղափոխումն այն շրջաններ, որտեղ անհրաժեշտ է մեծ թվով աշխատողներ ներգրավել։
Միգրանտներին Ռուսաստանում այլևս թոշակ չեն տա. որոշում է հրապարակվել
Բաստրիկինն առաջարկել է նաև ուժեղացնել միգրացիոն գործընթացների նկատմամբ վերահսկողությունը՝ Ռուսաստանի Դաշնություն ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիների պարտադիր գենոմային գրանցման (ԴՆԹ թեստավորման) ներդրմամբ: