Տեղ գյուղի մոտ ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել, կա զոհ. «Հայկական ժամանակ»

Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհ ունենք։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
«Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմից կա 1, ադրբեջանական կողմից՝ 2 զոհ»,–գրում է լրատվամիջոցը։
Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Այլ լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ։
Ո՞ւր էր իշխանությունը. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում ադրբեջանական տեղակայումների մասին