Տավուշում իրավիճակը խաղաղ է. Բերդի համայնքապետ

Բերդ, Տավուշ
Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ անձամբ է խոսել սահմանում կանգնած զինվորականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Լուրերը, թե հառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը։
«Իրավիճակը նորմալ է, խաղաղ է, սխալմունք է տեղի ունեցել։ Ես հենց նոր խոսեցի պոստի տղերքի հետ, ասեցին լրիվ խաղաղ է»,– ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե հակառակորդը Բերդի ուղղությամբ կրակ է բացել: Ըստ տեղեկության` կրակել էին Պառավաքար գյուղի ուղղությամբ:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։