Շիրակում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Շտապօգնության բուժքույրը վթարի հետևանքով գլխի շրջանում վնասվածք է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում` դեպքի վայր շտապելիս շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 09։20-ի սահմաններում 2 պարեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում նկատում են անվադողը վնասված ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային` տեսել են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Պարեկները շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանող շտապօգնությունը բախվել է HOVO մակնիշի բեռնատարին։ Վթարի հետևանքով շտապօգնության հերթապահ բուժքույր, Արթիկի բնակիչ 44-ամյա Հ. Հ.-ն մեկ այլ շտապօգնության մեքենայով «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել «Գյումրու» ԲԿ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության` եղել են սթափ։