ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուժային կառույցների առաջարկությամբ մինչև Ռամադանի ավարտը փակել է Տաճարի լեռը հրեաների և զբոսաշրջիկների համար։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
«Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, Շաբակի (ընդհանուր անվտանգության ծառայություն. խմբ) ղեկավարի և ոստիկանության գլխավոր տեսուչի միաձայն առաջարկությամբ որոշվել է արգելել հրեաների և զբոսաշրջիկների այցելությունը Տաճարի լեռ մինչև Ռամադանի ավարտը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Ապրիլի 8-ի երեկոյան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել էր, որ հրեական պետությունը հավատարիմ է Երուսաղեմի Տաճարի լեռան սրբավայրերի շուրջ ստատուս քվոյի պահպանմանը: Ստատուս քվոյի պահպանման հանձնառության մասին բազմիցս հայտարարել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հիշեցնենք` անցյալ շաբաթ Տաճարի լեռան վրա բազաթիվ բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև: Ապրիլի լույս 5-ի գիշերը այնտեղ շուրջ 350 պաղեստինցի էր ձերբակալվել։