Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Երեկ երեկոյան հայտնել էինք, որ եղանակային պայմանների պատճառով այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։
Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։