Կիևին մատակարարվող զենքն արդեն հայտնվում է Եվրոպայում և Աֆրիկայում. Նեբենզյան` ՄԱԿ–ում

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային ավելի քան 65 մլրդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքն արդեն սկսել է հայտնվել Եվրոպայի և Աֆրիկայի պետություններում։ ՄԱԿ–ի ԱԽ նիստում այս մասին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը վաղուց ուշադրություն էր հրավիրումայն հանգամանքին, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը կհանգեցնի այն բանին, որ այն կհայտնվի սև շուկաներում, կազմակերպված հանցավորության խմբավորումների ու ահաբեկիչների ձեռքում։ Դա այժմ հաստատվում է փաստերով: Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքը տարածվում է ամբողջ աշխարհում և արդեն հայտնվում է զինյալների մոտ, մասնավորապես՝ Աֆրիկայում, ինչի մասին բոլորը լսել են աֆրիկյան երկրների ղեկավարների հայտարարություններում։ Այդ զենքը սկսել է ի հայտ գալ Եվրոպայի տարբեր պետություններում և համալրել կազմակերպված հանցավորության զինանոցները, ինչը խոստովանում են եվրոպական ոստիկանության ներկայացուցիչները», - ասել է Նեբենզյան։
ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի խոշորագույն մատակարարն է, 2021 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմիցպաշտոնը ստանձնելուց հետո Վաշինգտոնը Կիևին ավելի քան 35,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել:
ԱՄՆ-ն ստիպում է երկրներին խախտել զենքի վերաարտահանման նորմերը. Նեբենզյա
2014 թվականից ռազմական ոլորտում Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է ավելի քան 37,8 միլիարդ դոլար: Կիևին փոխանցված սպառազինությունների ծավալով ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան է: Փետրվարի վերջի տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Լոնդոնի ռազմական օգնությունն Ուկրաինային կազմել է մոտ 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,7 միլիարդ դոլար):