Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Ռ․ Պ․-ն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում այսօր տղամարդու դի է հայտնաբերել։ Տեղեկություն հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է նշված եկեղեցու բակ, որտեղ էլ հայտնաբերվել է տղամարդու դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Ռ․ Պ․-ն է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։