ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում է ներդնել նաև Երևանում: Այս մասին ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Կորին Ֆլեյշերի հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
«Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ հասկանալու, թե որ մոդելով է առավել արդյունավետ ծրագիրն իրագործել Երևանում»,- ասել է նախարարը:
Ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ սննդով:
Միևնույն ժամանակ նախարար Անդրեասյանը պատվիրակության կազմի անդամ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի` Նանա Սկաունի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած պարենային և կրթական խնդիրներին: