ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ–ում քննարկել է ՀԲ–ի հետ համագործակցության ընդլայնման հարցը

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ–ի ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՄՆ –ում քննարկումներ է ունեցել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ փոխվարչապետն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները:
«Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ–ի ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր։
Մհեր Գրիգորյանը ջրային ոլորտին վերաբերող հարցեր է քննարկել ՀԲ–ի ներկայացուցիչների հետ