ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։