ՀՀ Ազգային ժողովը ՄԻՊ է ընտրում. նիստը մեկնարկել է

Հերթական նիստին քննարկվելու է նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն վերաբերող հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում 24 հարց է ընդգրկված։
Այսօր խորհրդարանը քննարկելու և ընտրելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մինասյանն է, որը ներկայում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն է։
Օրակարգի երկրորդ հարցով խորհրդարանը կքննարկի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Ումի՞ց կամ ինչի՞ց պետք է պաշտպանի ՄԻՊ-ը քաղաքացուն. Անահիտ Մանասյանի պատասխանը
Այսօր քննարկվելու են նաև այլ հարցեր` «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլն։