«Հերթական կեղծիքն է»․ Պեսկովն անդրադարձել է ՌԴ-ին եգիպտական հրթիռներ մատակարարելու լուրին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման հրապարակումներին պետք է համապատասխան վերաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանին «գաղտնի կերպով» հրթիռներ մատակարարելու Եգիպտոսի իբր գոյություն ունեցող ծրագրերի մասին հրապարակումները նման են «հերթական կեղծ լուրերի»։ Լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա նման է հերթական կեղծիքների, որոնք այժմ շատ են, այդ պատճառով էլ պետք է համապատասխան վերաբերվել նման հաղորդագրություններին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ հաղորդագրությունները:
Ավելի վաղ ամերիկյան Washington Post թերթը, հղում անելով համացանցում հայտնված ԱՄՆ հետախուզության փաստաթղթին, պնդում էր, որ Եգիպտոսը պատրաստվում էր գաղտնի կերպով մինչև 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստանին: