Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել համագործակցության վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ շենքը
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում` իրավիճակի կարգավորմանը աջակցելուն ուղղված քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման ու համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու հետ կապված ընդհանուր տրամադրվածությունը։ Այս մասին ասվում է ՀՀ գործընկերների հետ ՌԴ փոխատգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ արտգործնախարարի հետ զրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
«ԵԱՏՄ–ի և ՇՀԿ–ի վրա շեշտը դնելով` քննարկվել է բազմակողմանի հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ», – մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում` իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացման հետ կապված տարածաշրջանի երկրների քայլերը։
Խորհրդակցությունների հիմնական թեման Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդրի և աշխարհի այդ հատվածի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումն էր։