Հացահատիկային գործարքի շրջանակում նավերի զննումը հետաձգվել է. ՄԱԿ

Նավ
ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է անում կատարել իրենց պարտականությունները, որպեսզի ապահովվի նավերի անխափան և անվտանգ տեղաշարժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Համատեղ համակարգող կենտրոնն այսօր չի կարողացել Սևծովյան նախաձեռնությանը մասնակցող նավերի զննում իրականացնել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Համատեղ համակարգող կենտրոնն այսօր չկարողացավ ստուգումներ անցկացնել, քանի որ շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն», - ասել է Դյուժարիկը։
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստուգումները վերսկսել ապրիլի 12-ին:
Ըստ Դյուժարիկի` ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է անում կատարել իրենց պարտականությունները, որպեսզի ապահովվի նավերի անարգել և անվտանգ տեղաշարժը՝ ի շահ գլոբալ պարենային անվտանգության:
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հացահատիկային գործարքը