Էրզրումում վայրէջք կատարած Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց»

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Մոսկվա–Երևան ինքնաթիռը, որն իջել էր Թբիլիսիում, կրկին ժամանել է Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի` Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Հայտնել էինք, որ եղանակային վատ պայմանների պատճառով այսօր Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը վայրէջք էր կատարել Էրզրումում, իսկ Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ Թբիլիսի էր իջել։
«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Եգիպտոսից Երևան ժամանող ինքնաթիռը։ Իսկ Մոսկվա–Երևան ինքնաթիռը, որն իջել էր Թբիլիսիում, ավելի վաղ է ժամանել Երևան»,–ասաց Աղաբեկյանը։
Հիշեցնենք, որ Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ ինքնաթիռները մոտակա օդանավակայաններում են իջնում։