Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Արարատի մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանին, ցնցումները զգացվել են նաև Երևանում և Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան