Դոնեցկում ավտոբուսը հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության տակ. կան տուժածներ

Գնդակոծության տակ հայտնված ավտոբուս ԴԺՀ–ում. Արխիվային լուսանկար
Գնդակոծության հետևանքով տուժածների թվում է նաև վարորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ ավտոբուս է հայտնվել, կան տուժածներ։ Այս մասին իր Telegram–ի ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Քաղաքապետը հավելել է, որ նախնական տեղեկությունների համաձայն` Կույբիշևի շրջանի Լոզովսկոյե գյուղում գնդակոծության տակ է հայտնվել թիվ 63-րդ երթուղին սպասարկող ավտոբուսը։
«Կան տուժածներ, որոնց թվում է նաև վարորդը», – հայտնել է Կուլեմզինը։
Ապրիլի 7-ին ուկրաինական բանակը հարված է հասցրել Դոնեցկի Փակ շուկայի, Շևչենկոյի և Պուշիկինի ճեմուղիների շրջանում։ Այն ժամանակ, քաղաքապետի տվյալներով, մեկ մարդ էր զոհվել, ևս 6-ը վիրավորվել էին։ Բացի այդ քաղաքում բնակելի տներ էին վնասվել։
Քննչական կոմիտեի տվյալներով` կրակը, ենթադրաբար, վարել են չեխական «Վամպիր» ՀԿՌՀ–ից։ Շուկայի ուղղությամբ ընդհանուր առմամբ շուրջ 6 արկ էր արձակվել։