ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը սահմանային լարված իրավիճակի պատճառով հետաձգեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունն ու օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։ Առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ պատգամավորները միաձայն համաձայնեցին։
«Ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով սահմաններին վիճակը հանգիստ չէ, ես ցանկանում եմ ՀՀ ԶՈւ–ին և զինվորներին զորակցության խոսքեր ասել ԱԺ–ի անունից, ուժ և կորով եմ մաղթում նրանց»,– հայտարարեց նա։
Օրակարգի բոլոր հարցերը կքննարկկվեն վաղը։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։