Ապրիլի 14-ին Պարսից ծոցի երկրները կքննարկեն Սիրիայի` ԱՊԼ վերադառնալու հարցը. ԶԼՄ

Սիրիա
ԱՊԼ–ում Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին` երկրում զինված հակամարտության մեկնարկից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ապրիլի 14-ին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները (ՊԾԱՊՀԽ) կքննարկեն Սիրիայի` Արաբական Պետությունների Լիգա (ԱՊԼ) վերադառնալու հարցը։ Տեղեկությունը հայտնում է արաբական «Ալ–Հադաս» հեռուստաալիքը։
Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում։ Ներկա կլինեն ՊԾԱՊՀԽ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի արտգործնախարարները։
Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Կատարի արտգործնախարարը ևս կմասնակցի հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ–ում Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին` երկրում զինված հակամարտության մեկնարկից հետո։ Մի շարք արաբական երկրներ իրենց դեսպաններին հետ էին կանչել Դամասկոսից։
Սիրիայի ղեկավարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ չի ընդունում և անօրինական է համարում արաբ նախարարների որոշումը, այն է` դադարեցնել մասնակցությունը համաարաբական կազմակերպության աշխատանքներին։
Իրանը և Ռուսաստանը կարող են դառնալ պարենի արտահանման տարածաշրջանային կենտրոն. Մոհբեր