ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ սանձազերծել չարդարացված ագրեսիա, քանի որ որպես ագրեսոր պետություն պատշաճ կերպով դեռ չի դատապարտվել միջազգային հանրության կողմից ու պատժամիջոցների չի ենթարկվել: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։