Վերին Լարսով անցնող ճանապարհը փակ է, Տաթև-Աղվանի ավտոճանապարհին մառախուղ է

Մառախուղ. Արխիվային լուսանկար
Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի՞նչ փուլում են Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքները. տեսանյութ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհին մառախուղ է։
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։