Սպիտակ տան քաղաքականությունը ԱՄՆ–ին համաշխարհային երրորդ պատերազմի կբերի. Թրամփ

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ առկա խնդիրները լուծելու միակ տարբերակը ներկայիս նախագահ Ջո Բայդենից ազատվելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում Ամերիկան շուտով կհասնի համաշխարհային երրորդ պատերազմի, որում ստիպված կլինի կռվել «առանց ռազմամթերքի»։

«Այն ճանապարհով, որով գնում է ԱՄՆ–ն, մենք շուտով կհայտնվենք համաշխարհային երրորդ պատերազմում, այն էլ` առանց զինամթերքի», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` սոցցանցերում գրել է Թրամփը։

Նրա կարծիքով` «Չինաստանի հետ ունեցած և ցանկացած այլ խնդիր լուծելու միակ և օպտիմալ տարբերակը Բայդենից ազատվելն է»։
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ներկայիս նախագահ Ջո Բայդենին այն բանի համար, որ վերջինս թույլ է տվել Ուկրաինայում հակամարտություն սկսվի, որը հղի է, ըստ Թրամփի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջուկային առճակատմամբ։