Շոյգուն Լուկաշենկոյի հետ կքննարկի Բելառուսում ՌԴ զինվորականների հետագա գտնվելու հարցը

Սերգեյ Շոյգու
Շոյգուն գործընկերոջը և անձամբ Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել Բելառուսի տարածքում ՌԴ զինվորականների պատրաստման պայմանների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կքննարկի ՌԴ զինվորականների հետագա ներկայության հարցն ու համագործակցության հնարավոր շրջանակների ընդլայնումը: Նրա խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
«Այստեղ իսկապես բավականին մեծ խմբավորում կա (ՌԴ զինվորականները պատրաստություն են անցնում. խմբ.)։ Եվ մենք իհարկե այսօր կքննարկենք նրա հետագա գտնվելու, նախապատրաստման և հավանաբար շրջանակնընդլայնելու հարցերը, որոնք դուք քննարկել եք (ՌԴ նախագահ) Վլադիմիր Վլադիմիրովիչի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն։
Նաբելառուս գործընկերոջը և անձամբ Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել Բելառուսի տարածքում ՌԴ զինվորականների պատրաստման պայմանների համար` նշելով, որ նրանց տրամադրվել է 5 սարքավորված զորավարժարան։
Բացի այդ, Շոյգուն հավելել է, որ բելառուսական զինված ուժերի բավականաչափ հրահանգիչ–սպաներ են ներգրավվում ռուսական զորքերի պատրաստման ու համալրման համար: