Փաշինյանի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել. քննարկվում է քրեական վարույթ սկսելու հարցը

ՀՀ վարչապետի անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են անձրևանոց նետած կնոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել։ Քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Կինը քննչական կոմիտեում չէ։ ՔԿ–ն նյութեր է ստացել ոստիկանությունից ու քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը»,–ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։
ՔՊ–ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դատախազություն դիմել