Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են անհետ կորել

Սաղավարտ
Զինվորականները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորել են Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նրանք մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ տարածքում սահմանափակ տեսանելիություն է եղել։
Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ։
Ադրբեջանցին եկել-տեսել է՝ այդտեղ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան