ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Գրեգորի Դուսեն գրառում է արել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այնուհետ նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների նահատակների հիշատակին։