ՀՀ պոլիկլինիկաներում 9 ամսում դուրս է գրվել ավելի քան 800.000 էլեկտրոնային դեղատոմս

Արտակ Ջումայանը նշում է, որ ներկայում առողջապահության նախարարությունը էլեկտրոնային դեղատոմս գնելու 2-րդ ծրագիրն է սկսում, որը դեռևս պիլոտային է։ Այն անապահովության միավոր ունեցող պացիենտների, հաշմանդամության կարգ ունեցողների համար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Առողջապահության առաջնային օղակում 2022 թ–ի հուլիսից ներդրված էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման պիլոտային ծրագրի շրջանակում մինչ օրս 800.000 և ավելի դեղատոմս է դուրս գրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը` ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակում կատարված բարեփոխումները։
Արտակ Ջումայան
Նշենք, որ այդ դեղատոմսերի դեղորայքը ստացվում է կենտրոնական գնումներով։
«Թե՛ գյուղական, թե՛ քաղաքային որևէ ամբուլատորիա չկա, որ չաշխատի այդ համակարգով ու դեղորայք դուրս չգրի։ Այս պահին ներդրել ենք էլեկտրոնային դեղատոմսի 2-րդ հատվածը։ Սա գործում է անապահովության միավոր ունեցող պացիենտների, հաշմանդամության կարգ ունեցողների (դեղորայքը դուրս է գրում պոլիկլինիկան, բայց այն ստանում են դրսի դեղատներից) համար։ Այս ծրագիրը դեռևս պիլոտային է և ներկայում ներդրված է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի պոլիկլինիկայում։ Արդեն 2 շաբաթ է` մենք հետևում ենք` փորձելով հաշվի առնել անգամ չնչին թերությունները և շտկել դրանք` պատրաստի պրոդուկտ ունենալու համար»,– ասաց Ջումայանը։
Նրա խոսքով` առաջիկայում կառավարության որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ, որոնցշնորհիվ կլինի էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական, թվային տարբերակ։ Այդ ծրագրի միջոցով նաև հնարավորություն կստեղծվի այնպես անել, որ որոշ դեղեր դուրս գրվեն միայն պարտադիր էլեկտրոնային դեղատոմսով, այսինքն` խիստ բժշկական ցուցումով։ Դրանցից են լինելու հակաբիոտիկները, որոնցբաց ձևով շրջանառությունը, ըստ փոխնախարարի, վնասում է քաղաքացիների առողջությունը։
Փոփոխություններ` դեղերի բաց թողնման կարգում. որ դեղերն են դուրս գրվելու դեղատոմսով
Ջումայանը վստահեցրեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագրի հետ կապված բոլոր աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Նա ընդգծեց նաև, որ այս տարի պիլոտային տարբերակով ներդրվելու է նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտ ունենալու համակարգը, և արդեն դրա մշակման վերջնական փուլում են։
Բուժաշխատողների համար այս մասով վերապատրաստումներ կլինեն, որպեսզի նրանք կարողանան մաքսիմալ լավ տիրապետել գործիքին։