Հայաստանում Մեռելոց հիշատակի օր է

Գերեզմանատուն
Մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց:
Բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է. երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, այնուհետև մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկելով նրանց գերեզմանները և աղոթելով նրանց հոգիների համար:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում զատկական պատարագը մատուցել է անձամբ կաթողիկոսը. լուսանկարներ