Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի 2 զինծառայողներից մեկին ձերբակալել են

Սյունիք
Ձերբակալված ադրբեջանցին ասել է, որ իր հետ մեկ մարդ էլ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներից մեկին ձերբակալել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ–ի աղբյուրները։
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիները զինծառայողներ են. մեկին գտել-ձերբակալել են, իսկ մյուսը փախուստի է դիմել։ Հենց ձերբակալված ադրբեջանցին էլ ասել է, որ իր հետ մեկ մարդ էլ է եղել։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։